02.06.2014 12:29

Պայթյուն Նիգերիայի մարզադաշտերից մեկում

Պայթյուն Նիգերիայի մարզադաշտերից մեկում

Նիգերիայի Մուբի քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ: Ոստիկանությունը փլատակների տակից դուրս է բերում զոհերի և վիրավորների մարմինները, ողբերգության զոհերի ստույգ թիվը ճշտվում է:

Մուբին գտնվում է Նիգերիայի հյուսիս-արևելքում և նախկինում բազմիցս հարձակումների է ենթարկվել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից, որը մինչ այժմ թաքցնում է ապրիլի 14-ին առևանգված ավելի քան 200 աշակերտուհիների: Փոխանցում է euronews-ը: