03.06.2014 14:05

Վախճանվել է ռուսաստանցի հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան

Վախճանվել է ռուսաստանցի հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան

Ռուսաստանցի հանրահայտ երաժշտագետ, հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան 72 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Մյունխենի հիվանդանոցում:

«Վախճանվել է իմ մտերիմ ընկերը՝ Սվյատոսլավ Բելզան: Հենց նոր իմացա այդ մասին»,- իր ֆեյսբուքյան էջում առաջիններից մեկը գրառել է դաշնակահար Դենիս Մացուևը:

Բելզայի որդու խոսքով՝ առաջիկա օրերին նրա մարմինը կտեղափոխվի Մոսկվա:

Մինչև վերջերս Բելզան  «Կուլտուրա» հեռուստաալիքով վարում էր «Աշխարհի երաժշտական թատրոնների գլուխգործոցները» հաղորդումների շարքը: Փոխանցում է BBC-ն: