03.06.2014 16:40

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով ժամանեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Ֆրանկֆուրտից մեր պատվիրակությունը կուղևորվի Մայնց, որտեղ հունիսի 6-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: 
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը: