07.11.2012 12:47

Հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը

Հանձնաժողովը սկսում է իր աշխատանքը
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հանձնաժողովը, որը քննարկելու է 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն և բողոքները, ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 11.00-ին սկսելու է աշխատանքը:
Հանձնաժողովն աշխատելու է Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում` երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11:00-15:00-ը:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: 
Հասարկական խորհուրդը դիմում-բողոքներն ընդունելու են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հեռախոսահամարով: