04.06.2014 21:48

Լիբիա. Մահապարտը գրոհել է գեներալ Հաֆթարի տան վրա

Լիբիա. Մահապարտը գրոհել է գեներալ Հաֆթարի տան վրա

Լիբիայում մահապարտը հարձակում է գործել պաշտոնաթող գեներալ Խալիֆա Հավթարի տան վրա, ով մայիսի կեսերին պատերազմ էր հայտարարել արմատական իսլամիստներին:

Մահապարտն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է  Բենգազիից 70 կմ հեռավորության վրա գտնվող Աբյար քաղաքում՝ զորավարի կենտրոնակայանի մոտ: Նախնական տվյալներով՝ հարձակման արդյունքում զոհվել է երեք մարդ:

Առայժմ պարզ չէ՝ Խալիֆա Հաֆթարը տուժե՞լ է, թե՞ ոչ. գեներալի ներկայացուցիչը  հայտարարել է, թե նա չի վիրավորվել, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի նախկին զորահրամանատարներից մեկը խզել էր Քադաֆիի վարչակարգի հետ իր կապերն ու հեռացել ԱՄՆ: 2011 թ., երբ Լիբիայում քաղաքացիական  պատերազմ սկսվեց, Հաֆթարը վերադարձավ երկիր: Հայտարարվեց, որ նա միացել է հեղափոխականներին: Փոխանցում է BBC-ն: