05.06.2014 13:20

Հայաստանը ՖԻՖԱ--ի աղյուսակում նահանջել է 5 հորիզոնականով

Հայաստանը ՖԻՖԱ--ի աղյուսակում նահանջել է 5 հորիզոնականով

Ըստ ՖԻՖԱ-ի այսօրվա հրապարակած վարկանշային աղյուսակի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով եւ 682 միավորով այժմ զբաղեցնում է 38-րդ տեղը: Այս մասին հայտնում է Մեդիամաքսը:

Վերջին ընկերական խաղերում հայ ֆուտբոլիստները 4:3 հաշվով առավելության են հասել ԱՄԷ-ի թիմի նկատմամբ, ապա 1:3 հաշվով պարտվել Ալժիրից:

Հունիսի 6-ին Բեռնար Շալանդի սաները Մայնցում ուժերն են չափելու Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումը կայանալու է Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: