06.06.2014 10:53

Յոաքիմ Լյով. Մենք հատուկ ենք Հայաստանի հավաքականին ընտրել մեր մրցակից

Յոաքիմ Լյով. Մենք հատուկ ենք Հայաստանի հավաքականին ընտրել մեր մրցակից

«Մենք հատուկ ենք Հայաստանի հավաքականին ընտրել մեր մրցակից: Հակագրոհներով նրանք հիշեցնում են Պորտուգալիայի հավաքականին»,- այս մասին հայտարարել է Գերմանիայի հավաքականին գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը Հայաստանի հետ խաղի նախօրեին:

Գերմանացի մասնագետը հավելել է, որ դարպասում կլինի Վայդենֆելերը, քանի որ Նոյերը դեռ չի ապաքինվել վնասվածքից: Բայց նա պատրաստ կլինի Պորտուգալիայի հետ խաղին: Լամն ու Շվայնշտայգերը որոշակի րոպեներ կխաղան: Սա մեր վերջին խաղն է հայրենիքում: «Մենք ցանկանում ենք հաղթանակած և ժպիտներն դեմքներիս մեկնել Բրազիլիա», -հավելել է Յոաքիմ Լյովը:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 23:30-ին գերմանական Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում: Խաղը ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել «Արմենիա» հ/ը եթերում: