10.06.2014 21:25

Ալմոդովարը և Վենդերսը կոչ են արել ազատ արձակել ռեժիսոր Սենցովին

Ալմոդովարը և Վենդերսը կոչ են արել ազատ արձակել ռեժիսոր Սենցովին

Եվրոպակացի մի խումբ ռեժիսորներ հանդես են եկել իրենց ուկրաինացի գործընկերոջը՝ Օլեգ Սենցովին ազատ արձակելու կոչով, որը կասկածվում է Ղրիմում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ, տեղեկացրել է The Guardian-ը:

Սենցովի պաշտպանությամբ հանդես եկող ռեժիսորների թվում են, մասնավորապես՝ իսպանացի Պեդրո Ալմոդովարը («Ամեն ինչ՝ մորս մասին», «Կանայք՝ նյարդային խանգարման շեմին»), բրիտանացի Քեն Լոուչը (« Քամին, որ ալեծփում էր հավամրգին»), գերմանացի Վիմ Վենդերսը («Բեռլինի երկինքը», «Փարիզ, Թեքսաս») և հունգարացի Բելա Տառռը («Թուրինյան ձի»): Նրանք ստորագրել են լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդի նախագահությամբ Եվրոպայի կինեմատոգրաֆիական խորհրդի կազմած նամակը, որում նրանք կոչ են անում ռուսաստանյան իշխանություններին՝ ապահովել Սենցովի անվտանգությունը, անցկացնել արդարացի հետաքննություն, ռեժիսորին ներկայացնել ադեկվատ մեղադրանք և ազատ արձակել նրան:

Ծնունդով սիմֆերոպոլցի Օլեգ Սենցովը  Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել է մայիսի 11-ին ՝ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեղադրանքով: Մայիսի վերջին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարեց, որ Սենցովը կապ ունի ազգայնական «Աջ սեկտոր» կազմակերպության գործունեության հետ: Սենցովը հերքում է իր պատկանելությունն «Աջ սեկտորին» և մասնակցությունը ահաբեկչության կազմակերպմանը:

Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների հանրությունն ավելի վաղ նույնպես հանդես է եկել Սենցովի պաշտպանությամբ: Փոխանցում է Interfax-ը: