13.09.2012 21:43

Եվրախորհրդարանը Ռուսաստանի մասին բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը Ռուսաստանի մասին բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանն այսօր «Ռուսաստանի քաղաքական ոլորտում արդարադատության կիրառման մասին» վերտառությամբ բանաձեւ է ընդունել, որում արծարծվում է Ռուսաստանում մարդու հիմնարար իրավունքների վատթարացման խնդիրը:

Անդրադառնալով Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Գենադի Գուդկովին մանդատից զրկելու շուրջ առաջացած աղմուկին՝ եվրոպական խորհրդարանականները ռուսաստանյան իշխանությունների այդ քայլը որակել են որպես ընդդիմության ներկայացուցչի լեգիտիմ քաղաքական գործունեության խոչընդոտում: Այս մասին նշվում է քիչ առաջ Եվրախորհրդարանում ընդունված մեջ,- հայտնում է iLur.am-ը՝ հղում անելով itar-tass լրատվական գործակալությանը:

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանում  մարդու իրավունքների պաշտպանության վիճակը կտրուկ վատացել է: «Մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության ուղղությամբ արված կոնկրետ քայլերի փոխարեն մենք այսօր տեսնում ենք, որ այդ իրավունքները աստիճանաբար ոտնահարվում են», - փաստում են Բրյուսելում: