13.09.2012 22:00

Led Zeppelin-ի նոր սկավառակը շուտով վաճառքի դուրս կգա

Led Zeppelin-ի նոր սկավառակը շուտով վաճառքի դուրս կգա

Աշխարհահռչակ Led Zeppelin ռոք խմբի վերամիավորումից հետո Լոնդոնում 2007-ին տեղի ունեցած միակ համերգը կհրապարակվի DVD ֆորմատով և կցուցադրվի ողջ աշխարհում, այս մասին հայտնի է դարձել խմբի պաշտոնական կայքից:

2007-ի դեկտեմբերին խմբի մեներգիչ Ռոբերտ Պլանտը, կիթառահար Ջիմի Փեյջը և բասկիթառահար Ջոն Պոլ Ջոնսը միավորվեցին՝ Atlantic Records-ի հիմնադիր Ահմեդ Էրթենգունի հիշատակի համերգին մասնակցելու նպատակով:

Ֆիլմ-համերգի սկավառակը վաճառքի կանցնի 2012-ի հոկտնեմբերի 17-ից և կտարածվի 1500 երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ճապոնիայում և այլուր: