08.11.2012 14:36

Գայլերը հարձակվել են Սաղմոսավան գյուղի վրա

Գայլերը հարձակվել են Սաղմոսավան գյուղի վրա

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան անասնագոմում գայլերը ոչխարներ են հոշոտել: Այս մասին տեղեկություն է ստացվել նոյեմբերի 8-ին` ժամը 08.46-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գայլերը հոշոտել են Լ. Աղանյանին պատկանող 8 գլուխ ոչխար: