13.09.2012 22:50

People-ը Գվիննեթ Պելթրոուին ճանաչել է աշխարհի ամենաճաշակով տիկին

People-ը Գվիննեթ Պելթրոուին ճանաչել է աշխարհի ամենաճաշակով տիկին

Ամերիկյան People ամսագիրը դերասանուհի Գվիննեթ Պելթրոուին 2012-ի «աշխարհի ամենալավ հագնվող» կին է ճանաչել՝ շեշտելով նրա պարզ, էլեգանտ ոճը,-հայտնում է Reuters-ը:

Օսկարակիր դերասանուհին գլխավորել է ամենաճաշակով մարդկանց ցանկը, որում հայտնվել են նաեւ դերասանուհի Քեյթ Միդլթոնը եւ երգչուհի Ռիհաննան: Արքայազն Ուիլիամի տիկինն աչքի է ընկել իր ընտիր դասական ոճով, իսկ Ռիհաննան՝ հագուսի համարձակ ընտրությամբ:

Ամենաճաշակով հագնվող տղամարդկանց ցուցակում հայտնվել են դերասաններ Էնդրյու Գարֆիլդը, Բրեդ Պիտը, Կոլին Ֆերտը, երգիչ Jay-Z-ն եւ այլոք:

People-ի ցանկը կազմվել է ամսագրի 42 միլիոն ընթերցողների, խմբագիրների եւ նորաձեւության թեմաներով գրող բլոգերների հարցման արդյունքում: Հարցման արդյունքներն ամբողջությամբ կարելի է տեսնել www.people.com/bestdressed հասցեում: