17.06.2014 21:11

Բրիտանիան նախատեսում է կրկին դեսպանատուն բացել Թեհրանում

Բրիտանիան նախատեսում է կրկին դեսպանատուն բացել Թեհրանում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Հեյգը հայտարարել է Թեհրանում կրկին դեսպանատուն բացելու իր մտադրության մասին:

Այդ քայլի մանրամասները կներկայացվեն խորհրդարանում: Դա տեղի է ունենում Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման ֆոնին. վերջինս ստիպված է դաշնակիցներ փնտրել Իրաքում սուննի գրոհայինների սրընթաց առաջխաղացումը կասեցնելու հարցում:

Բրիտանիան դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ խզել է 2011 թ., սակայն վերջին շրջանում երկու երկրների փոխհարաբերությունները զգալիորեն բարելավվել են՝ Իրանում նոր առաջնորդի իշխանության գալու և միջուկային ծրագրի հարցում միջազգային համաձայնություն ձեռք բերելու շնորհիվ: Փոխանցում է BBC-ն: