20.06.2014 22:26

Իրանում դատավճիռ է կայացվել կիբեռակտիվիստների նկատմամբ

Իրանում դատավճիռ է կայացվել կիբեռակտիվիստների նկատմամբ

Իրանի հարավարևելյան Կերման նահանգի դատարանը  մի խումբ կիբեռակտիվիստների դատապարտել է 1-ից մինչև 11 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության սպառնալիքի մեղադրանքով:

Նահանգի դատախազի խոսքով՝ դատապարտյալները Paat Shargh Govashir տեխնոլոգիական խմբի անդամներ են, որը կապեր ունի արտասահմանյան լրատվամիջոցների հետ և ապահովում էր հակակառավարական կայքերի սպասարկումը, այսօր հաղորդել է Fars գործակալությունը:

Դատախազը նաև հավելել է, որ դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել՝ նշելով, որ մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը: Փոխանցում է trend-ը: