23.06.2014 20:55

Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը մտադիր չէ ժառանգություն թողնել զավակներին

Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը մտադիր չէ ժառանգություն թողնել զավակներին

Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը հայտարարել է, որ մտադիր չէ իր կարողության (180 մլն ֆունտ կամ 306 մլն դոլար) մեծ մասը ժառանգություն թողնել իր վեց զավակներին: Այդ մասին Սթինգը հատարարել է բրիտանական Mirror-ին տված հարցազրույցում:

62-ամյա Սթինգի համոզմամբ՝ իր երեխաները պետք է իրենք աշխատեն ու վաստակեն, քանի որ այդպես լավ կլինի հենց իրենց համար: Նրա կարծիքով՝ հայրական կարողությունը զավակների համար չափազանց ծանր բեռ կլինի: Սթինգը նաև հույս է հայտնել, որ իր կարողության մեծ մասը հենց ինքն էլ կծախսի: «Ես նրանց ասել եմ, որ իրենց շատ փող չի մնա, քանի որ ես ծախսում եմ այն: Ես լիքը ֆինանսական պարտավորություններ ունեմ»,- հայտարարել է բրիտանացի երգիչը:

Սթինգը երկու զավակ ունի առաջին ամուսնությունից (37-ամյա Ջոզոֆը՝ երգիչ, և 32-ամյա Քեյթը՝ դերասանուհի), և չորսը՝ երկրորդից (դերասանուհի Բրիջիթ Մայքլը՝ 30 տարեկան, կինոօպերատոր և պրոդյուսեր Ջեյքը՝ 28 տ., երգչուհի Կոկոն՝ 23 տ. և առայժմ մասնագիտություն չունեցող 18-ամյա Ջակոմո Լյուքը): Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: