08.11.2012 22:01

Linkin Park-ի համերգի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել

Linkin Park-ի համերգի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել

Քեյփթաունում կայացած Linkin Park հայտնի ռոք խմբի համերգի ժամանակ գովազդային վահանակը պոկվել է հենասյունից և ընկել հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 19-ը տարբեր կարգի վնասվածքներով հոսպիտալացվել են:

Linkin Park-ի անդամները, որոնք միջադեպի մասին տեղեկացել են միայն համերգի ավարտից հետո, ցավակցական նամակ են տեղադրել խմբի պաշտոնական կայքում: