08.11.2012 23:59

Նյու Յորքին նոր փոթորիկ է պատուհասել

Նյու Յորքին նոր փոթորիկ է պատուհասել

«Սենդի» փոթորկից դեռ լիովին ուշքի չեկած Նյու Յորքին նոր փոթորիկ է վրա հասել, որն իր հետ ուժեղ քամի, անձրեւ եւ ձյուն է բերել:

Քաղաքի վրա տեղացող նոր տարերքն այնքն վտանգավոր չէ, որքան «Սենդին» էր, սակայն այնուամենայնիվ, վնաս է հասցնում քաղաքային ենթակառուցվածքներին. տասնյակ հազարավոր մարդիկ կրկին մնացել են առանց լույսի եւ ջերմության: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ նախորդ փոթորկից տուժած քաղաքացիները դիմել են քաղաքային իշխանություններին՝ խնդրելով տարհանել իրենց, ոմանք էլ որոշել են մնալ՝ զգուշանալով կողոպտիչներից: