09.11.2012 02:00

ԵԱՀԿ դիտորդ. ԱՄՆ ընտրություններն արդար եւ թափանցիկկ չեն

ԵԱՀԿ դիտորդ. ԱՄՆ ընտրություններն արդար եւ թափանցիկկ չեն

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իլյա Կոստունովը կարծում է, որ ԱՄՆ ընտրութւունները թափանցիկ եւ արդար չեն:

«Քվեարկությունը չի կարելի ուղղակի համարել, որովհետեւ յուրաքանչյուր նահանգի դիրքորոշումն արտահայտում են ընտրիչները: Վերջիններս, բացի նրանից, որ համամասնորեն չեն ներկայացված, նշանակվում են վերջին ընտրություններում հաղթած կուսակցության կողմից: Ամերիկյան ընտրություններն արդար չի կարելի անվանել, քանի որ ցանկացողների մի հսկայական զանգված չի կարողանում քվեարկությանը մասնակցել», - ռուսաստանյան լրագրողներին հինգշաբթի ասել է Կոստունովը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ում գործում է «նստակեցության» ցենզը. ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար քաղաքացին պետք է նահանգում ապրի 6 ամսից մինչեւ մեկ տարի:

«53 միլիոն ընտրողներ՝ իսկ դա ընդհանուր թվի մեկ քառորդն է, այս ընտրություներին հնարավորություն չունեին քվեարկելու, չնայած այն բանին, որ ԱՄՆ քաղաքացիներ են համարվում», - ասել է ռուսաստանցի պատգամավորը՝ նշելով, որ իր դիտողությունները տեղ են գտել նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում: