09.11.2012 03:03

Գերմանիայում դատում են նեոնացիստների խմբավորման անդամ կնոջը

Գերմանիայում դատում են նեոնացիստների խմբավորման անդամ կնոջը

Գերմանիայի դատարանը սպանությունների շարքի մեջ մասնակցության մեղադրանք է ներկայացրել մի կնոջ, ով նեոնացիստական խմբավորման անդամ է եղել:

«Ընդհատակյա նացիոնալ-սոցիալիստներ» խմբավորման անդամ Բեատա Չեպեն մեղադրվում է ինը թուրք եւ հույն ներգաղթյալների, ինչպես նաեւ՝ մեկ կին ոստիկանի սպանությանն աջակցելու մեջ: Նախաքննության տվյալներով, բոլոր այդ հանցագործություններն իրականացվել են 2000-ից 2007-ն ընկած ժամանակահատվածում:

Չեպեն իշխանություններին է հանձնվել նախորդ տարի, այն բանից հետո, երբ նրա երկու մեղսակիցները հայտնաբերվել են հրկիզված ավտոմեքենայի մեջ:

Գերմանական ոստիկանությունը մի քանի տարի չէր կարողանում դուրս գալ «Ընդհատակյա նացիոնալ-սոցիալիստների» հետքի վրա: Դա հասարակությանը առիթ էր տվել իշխանություններին մեղադրելու ոչ արհեստավարժ լինելու մեջ. քննադատության տակ հայտնված մի քնաի բարձրաստիճան պաշտոնյաներ ստիպված եղան հրաժարական տալ: