09.11.2012 02:44

Մեսին` շամպույնի գովազդում

Մեսին` շամպույնի գովազդում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գովազդային պայմանագիր է կնքել Procter and Gamble ընկերության հետ: Այժմ արգենտինացի աստղը գովազդելու է Head and Shoulders ընկերության շամպույնը:
Մեսիի մասնակցությամբը առաջին գովազդային տեսանյութն արդեն հայտնվել է հեռուստատեսությունում եւ համացանցում: Նշենք, որ համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ աստղ՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես շամպույն է գովազդում, սակայն Clear vita Abe ապրանքնիշի: