09.11.2012 11:44

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում,  10-12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում  սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին  հատկապես  ցերեկը աստիճանաբար  կնվազի` 6-8, արևելյան շրջաններում 12-14 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-ին, 13-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում մինչև  15-20 մ/վրկ: