09.11.2012 13:05

Ավանդապաշտը կրակել է միասեռականի վրա

Ավանդապաշտը կրակել է միասեռականի վրա

Երեկ գիշերը Երևանի Կոմայգու մոտ հակադիր սեռական կողմնորոշում ունեցող երկու անձանց միջև միջադեպի գործով կատարվում է հետաքննություն: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ գազային ատրճանակից կրակելու և խուլիգանություն կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ըստ մամուլի հրապարակումների, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երիտասարդը վիճաբանության է բռնվել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձի հետ, հայհոյանքներից ու քաշքշոցից հետո ավանդապաշտը գազային ատրճանակից կրակել է նույնասեռականի վրա: