26.06.2014 10:55

Պայթյուն Աբուջայում. 21 զոհ, տասնյակ վիրավորներ

Պայթյուն Աբուջայում. 21 զոհ, տասնյակ վիրավորներ

Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում՝ առևտրի կենտրոնի մոտ, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, ավելի քան 50 մարդ վիրավորվել են:

Ոստիկանությունը հայտարարել է մի կասկածյալի ձերբակալության մասին, սակայն առայժմ պարզ չէ, թե ով է կանգնած ահաբեկչության ետևում: Ոչ վաղ անցյալում նման ակցիաների պատասխանատվությունը ստանձնում էր ջիհադիստական «Բոկո Հարամ» խմբավորումը:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը որոտացել է պիկ ժամին, Banex առևտրի կենտրոնի մերձակա աշխույժ փողոցում:

Վերջին մի քանի ամիսներին իսլամիստական արմատական «Բոկո Հարամ» խմբավորումը մի քանի հարձակումներ է կատարել Նիգերիայի մայրաքաղաքում, բայց ավելի շատ գրոհներ տեղի են ունեցել երկրի հյուսիս-արևելքում:

«Բոկո Հարամի» նպատակն է Նիգերիայում իսլամական պետություն ստեղծելը: Հաղորդում է BBC-ն: