14.09.2012 01:58

«Ալ Քաիդան» սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարեդարձի կապակցությամբ գաղտնի տեսանյութեր է հրապարակել

«Ալ Քաիդան» սեպտեմբերի 11-ի ահաբեկչության  տարեդարձի կապակցությամբ  գաղտնի տեսանյութեր է հրապարակել

«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը իսլամիստական ինտերնետ ռեսուրսների միջոցով 2001թ. սեպտեմբերի 11-ին պատրաստված տեսանյութեր է տարածել, որոնցում հնչում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը իրականացրած մահապարտների խոստովանությունները,- գրում է news.ru.com-ը:
«Արաբական երկրների առաջնորդները շատ հեռու են գնացել սեփական ժողովուրդների դավաճանության մեջ՝ թույլ տալով, որ ամերիկացի քրիստոնյաները մտնեն երկու սրբավայրերի երկիր (խոսքը Մեքքայի և Մեդինայի մասին է), գալիք օպերացիանԱՄՆ-ից մեր վրեժխնդրության սկիզբն է լինելու»,- տեսանյությում հայտարարում է ահաբեկիչներից մեկը: