07.07.2014 22:20

Նիգերիայում առնվազն 60 կին փախել է իսլամիստների գերությունից

Նիգերիայում առնվազն 60 կին փախել է իսլամիստների գերությունից

Վերջին ամիսներին ավելի քան 60 կին փախել է իսլամիստների գերությունից, հուլիսի 6-ին տեղեկացնում է Agence France-Presse-ը: Ըստ տեղացի մի գրոհայինի՝ մոտ 63 կին և աղջիկ վերադարձել են տուն: Սակայն, հայտնի չէ՝ արդյո՞ք այս կանայք ապրիլին առևանգվածներից են:

Ինչպես ենթադրվում է՝ ավելի վաղ երկրի հյուսիս-արեւելքում նրանց առևանգել էին արմատական «Բոկո Հարամ» խմբավորման անդամները: Հուլիսի 4-ին իսլամիստները հարձակվել են Դամբոա քաղաքի վրա: Նրանց և բանակի միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում ուժայինները ետ են մղել հարձակումը և սպանել ավելի քան 50 ապստամբների:   

Ապրիլի սկզբին « Բոկո Հարամ» խմբավորման  անդամները առևանգել էին 276 աղջիկների, ապա խոստացել վաճառել նրանց որպես ստրուկ կամ ստիպողաբար ամուսնացնել: Երկրի իշխանությունները զանգվածային որոնողական գործողություն են սկսել:

 «Բոկո Հարամը» արմատական  իսլամական խմբավորում է, որը քարոզում է շարիաթ և պայքարում արևմտյան ազդեցության դեմ: Նախկինում իսլամիստները որպես նպատակակետ ընտրում էին ռազմական օբյեկտները և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, սակայն վերջերս ավելի հաճախ նրանց զոհերն են դառնում կրոնական խմբավորումների առաջնորդները կամ խաղաղ բնակչությունը: Նիգերիայում կատարվող ահաբեկչությունների մեծ մասի հետևում կանգնած է հենց այս խմբավորումը: «Բոկո Հարամը» ընդգրկված է ՄԱԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ: Փոխանցում է lenta.ru-ն: