08.07.2014 18:48

Հղիությունը դադարեցնելու ծառայության համար իրանցի բժիշկներին ազատազրկում է սպառնում

Հղիությունը դադարեցնելու ծառայության համար  իրանցի բժիշկներին ազատազրկում է սպառնում

Իրանցի բժիշկները կարող են հայտնվել բանտում՝ հղիության վաղաժամ դադարեցման ծառայություններ մատուցելու համար: Այսպիսի օրինագիծ են առաջարկել Իսլամական Հանրապետության պաշտոնյաները՝ այաթոլլա Խամենեիի՝ երկրում ծնելիությունը բարձրացնելու կոչից հետո, հաղորդել է РИА Новост-ին՝ հղում անելով Al Arabiya-ին:

Ներկա պահին օրինագիծն ուղարկվել է լրամշակման Իրանի առողջապահության նախարարությունում, և մինչև ուժի մեջ մտնելը այն պետք է հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից:

Խորհրդարանականները քվեարկել են այդ միջոցառումների օգտին՝ այն բանից հետո, երբ վերջին ելույթներից մեկում այաթոլլան կոչ էր արել լուրջ ուշադրության արժանացնել երկրում ծնելիության անկմանը: Հոգևոր առաջնորդն իրանցիներին կոչ էր արել ունենալ հինգ և ավելի երեխաներ ու նույնիսկ խոստացել էր նյութական օգնություն հատկացնել իսլամական ընտանեկան ավանդույթները վերականգնող ամուսնական զույգերին: Հոգևոր առաջնորդի խոսքով՝ երեսուն տարի առաջ յուրաքանչյուր իրանական ընտանիքում ծնվում էր միջին հաշվով վեց երեխա, մինչդեռ հիմա՝ ընդամենը երկուսը: Ծնելիության նման անկումը Խամենաին կապում է Իրանում «արևմուտքի անբարոյական կենսակերպի» արմատավորման հետ, փոխանցում է Trend-ը: