10.07.2014 18:06

Լեւոն Բարսեղյան. Արթուր Բաղդասարյանն ո՞վ է

Լեւոն Բարսեղյան. Արթուր Բաղդասարյանն ո՞վ է

NewsBook-ի զրուցակիցն է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը.

- Ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ի հանրահավաքը կկայանա՞:

- Իսկ ՕԵԿ-ն ի՞նչ է:

- Արթուր Բաղդասարյանն է:

- Իսկ Արթուր Բաղդասարյանն ո՞վ է: Ասեք՝ ասեմ՝ կկայանա՞, թե՞ ոչ:

- Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի կոալիցիայից նոր է մազապուրծ եղել և հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում:

- Ասե՞լ է նման բան:

- Այո, արդեն հայտարարել է:

- Գիտե՞ք, երևի նա ծաղրում է մեր բանականությանը: Չգիտեմ, թե ով է նրան ներշնչել, որ նա իրավունք ունի ծաղրել մեր բանականությանը: Երևի, հարկավոր է, որ Արթուր Բաղդասարյանը նորից առաջադրվի, որովհետև եթե նախագահական ընտրություններում առաջադրվելու առաջին փորձը ողբերգության ժանրում էր, ապա երկրորդ անգամ դա տեղի կունենա որպես ֆարս: Թող առաջադրվի ու տեսնի, թե քանի ձայն է հավաքելու: Մարդն օգտվելու է իր սահմանադրական իրավունքից:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանրահավաքի օրը սուլոցներ հնչեն և ձվեր ու լոլիկներ նետվեն հարթակում կանգնածների ուղղությամբ:

- Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանն այդպիսի աջակցություն ցույց տա Արթուր Բաղդասարյանին՝ փորձելով բարձրացնել վերջինիս վարկանիշը: Չի բացառվում, որ նման բան կանի, բայց, այնուամենայնիվ, հավանականությունը ցածր եմ գնահատում:

Շարունակությունն`այստեղ