11.07.2014 12:14

Հայկական ակումբային ֆուտբոլի խայտառակություն. Բոլոր հայկական թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից

Հայկական ակումբային ֆուտբոլի խայտառակություն. Բոլոր հայկական թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից

Երեկ տեղի ունեցան Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները.

«Աստանա» (Ղազախստան) -«Փյունիկ»՝ 2:0 (առաջին հանդիպումը՝ 4:1 )

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)-«Շիրակ»՝ 4:0 (առաջին հանդիպումը՝ 2:1)

«Միկա»-«Սպլիտ» (Խորվաթիա)՝ 1:1 (առաջին հանդիպումը՝0:2)

Այսպիսով, հայկական բոլոր թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից: 

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնաց Հայաստանի չեմպիոն «Բանանցը», սեփական հարկի տակ վերջին րոպեին գոլ բաց թողնելով անդորրական թիմի դարպասապահից: