15.07.2014 20:53

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին դուրս է բերում Լիբիայից

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին դուրս է բերում Լիբիայից

ՄԱԿ-ն իր անձնակազմը դուրս է բերում Լիբիայից: Պատճառը անվտանգության հետ կապված խնդիրներն են:

Որոշումը կայացվել է Տրիպոլիի օդանավակայանի շուրջ զինված բախումներից հետո, որոնք սկսվել են կիրակի օրը և շարունակվել երկուշաբթի: Մարտերն ընթանում են զինված խմբավորումների միջև, որոնք նախկինում համարվում էին հակակառավարական գրոհայիններ: Նրանք զգալի զինանոցի են տիրապետում և վերահսկում են ամբողջ ցեղախմբերի տարածքներ:

Օդանավակայանի երկօրյա հրթիռակոծությունից հետո սաստիկ վնասվել է թռիչքուղին, կայանված մի քանի ուղևորատար ինքնաթիռներ լրիվ այրվել են կամ խիստ վնասվել: Անցյալ գիշեր տերմինալի ուղղությամբ նոր հարվածներ են հասցվել:

ՄԱԿ-ը նաև անհանգստացած է, որ Լիբիայում անընդհատ արտասահմանցիների են առևանգում, այդ թվում՝ արաբական այլ երկրների քաղաքացիների, ինչպես դա տեղի էր ունեցել ապրիլին Հորդանանի դեսպանի հետ: Փոխանցում է euronews-ը: