11.11.2012 00:04

Մինչեւ համագումարը ՍԴՀԿ կառավարումը կիրականացնի Գուրգեն Եղիազարյանը

Մինչեւ համագումարը ՍԴՀԿ կառավարումը կիրականացնի Գուրգեն Եղիազարյանը

Նոյեմբերի 10-ին կայացել է ՍԴՀԿ ԿՎ հերթական նիստը, որտեղ ընդունվել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Համբարձումի Եղիազարյանին ՍԴՀԿ ԿՎ փոխատենապետ ընտրելու որոշումը:  Այդ մասին հաղորդում է ՍԴՀԿ մամլո ծառայությունը: Որպես ԱԺ պատգամավոր իր գերզբաղվածությունը պատճառաբանելով՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը առաջարկել է նաեւ, որ մինչև ՍԴՀԿ հերթական համագումարի կայանալը ՍԴՀԿ ԿՎ ողջ կառավարումը դրվի փոխատենապետ ընկեր Գուրգեն Եղիազարյանի վրա:

ԿՎ նիստի ընթացքում այլ առաջարկություններ և առարկություններ չեն եղել, որոշումն ընդունվել է միաձայն: