11.11.2012 19:47

Սերժ Սարգսյանը դիտել է Արա Գյուլերի ցուցահանդեսը

Սերժ Սարգսյանը դիտել է Արա Գյուլերի ցուցահանդեսը

Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Ակադեմիա» պատկերասրահում դիտել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը: