12.11.2012 12:44

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 10-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.560  և արևմտյան երկայնության 46.800:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա։

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Կապան և Քաջարան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: