25.07.2014 10:31

Գեւորգ Ղազարյանը նորամուտը նշել է «Միլանի» դեմ խաղում

Գեւորգ Ղազարյանը նորամուտը նշել է «Միլանի» դեմ խաղում

Կանադայում մեկնարկել է «Չեմպիոնների միջազգային գավաթ» ֆուտբոլային մրցաշարը: Առաջին խաղում «Օլիմպիակոսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ:

Մեդիամաքսը հաղորդում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանն այդ խաղում «Օլիմպիակոսի» կազմում նշել է նորամուտը: Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում:

«Օլիմպիակոսը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Միլանի» դարպասը, աչքի են ընկել Ալեխանդրո Դոմինգեսը, Դիմիտրիս Դիամանտակոսն ու Անդրեաս Բուխալակիսը:

«Չեմպիոնների միջազգային գավաթում» հանդես են գալու նաեւ «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Ռոման», «Լիվերպուլը» ու «Մանչեսթեր Սիթին»: