25.07.2014 22:15

ԿԱՀ. Հակամարտող մուսուլմաններն ու քրիստոնյաները խաղաղության պայմանագիր են կնքել

ԿԱՀ. Հակամարտող մուսուլմաններն ու քրիստոնյաները խաղաղության պայմանագիր են կնքել

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմաններն ու քրիստոնյաները զինադադարի պայմանագիր են կնքել:

Մուսուլմանական «Սելեկա» դաշինքի և քրիստոնեական «Անտիբալակա» աշխարհազորի միջև պայմանագիրը ստորագրվել է հինգշաբթի, Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլում: Անցյալ տարվա մարտին ծագած  միջկրոնական թշնամանքի ընթացքում առնվազն մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը: Հակամարտության երկու կողմերն էլ մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ:

Ըստ «Սելեկա» դաշինքի ղեկավար, գեներալ Մուսա Դհաֆանեի՝ «Պայմանագիրն ստորագրվել է ոչ միայն մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Ենթադրվում է, որ այն կպահպանվի բոլորի կողմից, ովքեր այն ստորագրել են՝ կառավարության, կուսակցությունների, քաղաքացիական կազմակերպությունների… Մենք պետք է դադարեցնենք բռնությունները, որպեսզի վերականգնենք խաղաղությունը մեր երկրում»:

Փոխանցում է euronews-ը: