26.07.2014 14:59

Հուլիսի 26-ին ծնվել է անգլիացի գրող Բեռնարդ Շոուն

Հուլիսի 26-ին ծնվել է անգլիացի գրող Բեռնարդ Շոուն

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ միաժամանակ արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի և «Օսկարի»՝ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար:

Գրողն ինքը խոստովանլ է, որ ոչինչ չի սովորել իր հաճախած դպրոցներում, սակայն շատ բան է յուրացրել Չ. Դիքենսի, Շեքսպիրի, գրքերից, Աստվածաշնչից, արաբական «Հազար ու մի գիշերներից», ինչպես նաև այն օպերաներից, որ երգում էր իր մայրը:

Ներկայացնում ենք մեծ մտածողի ասույթներից:

Մերձավորի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. ահա թե որն է իսկական անմարդկայնության գագաթնակետը:

Ատելությունը վախկոտի վրեժն է՝ իր զգացած վախի համար:

Մենք իրավունք չունենք երջանկություն սպառել ՝ չարտադրելով այն:

Միայնությանը դիմանալու և դրանից հաճույք ստանալու կարողությունը  մեծ շնորհ է:

Այդպիսի կին չկա, որին հաջողվում է ասել «ցտեսություն»՝ երեսունից պակաս բառով:

Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալիի: Ճիշտ է, նրանց երբեմն խեղդում են, բայց հազվադեպ են լքում:

Աշխարհը կազմված է ավարաներից, որոնք ուզում են փող ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:

Ալկոհոլը անեսթեզիա է, որը թույլ է տալիս դիմանալ կյանք կոչվող վիրահատությանը:

Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա, ում բռնել են:

Ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին:

Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, թե չէ ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:

Ծերանալը տխուր է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում:

Հեղափոխությունները երբեք չեն թեթևացրել բռնակալության լուծը. նրանք ընդամենը այդ լուծը մի ուսից տեղափոխել են մյուսին:

Եթե հարևանս իր կնոջն ամեն օր է ծեծում, իսկ ես՝ երբեք, ապա, վիճակագրորեն՝ մենք երկուսս էլ օրը-մեջ ծեծում ենք մեր կանանց:

Դեմոկարտիան փուչիկ է, որ կախված է ձեր գլխավերևում ու ստիպում է վեր նայել, մինչ ուրիշները ներքևում ձեր գրպաններն են քրքրում:

Կոչումներն ու տիտղոսները հորինվել են նրանց համար, ում վաստակը երկրի առջև անվիճելի է, սակայն այդ երկրի ժողովրդին հայտնի չէ:

Ոչ մի բանի չհավատացող մարդն ամեն ինչից վախենում է:

Բնությունը դատարկություն չի հանդուրժում. այնտեղ, որտեղ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք այդ ճեղքերը լցնում են հորինվածքներով:

Հարուստ մարդիկ, որոնք համոզմունքներից զուրկ են, ժամանակակից հասարակության մեջ ավելի վտանգավոր են, քան աղքատ կանայք, ովքեր զուրկ են բարոյականությունից:

Այժմ, երբ մենք սովորել ենք թռչել օդում՝ թռչունների պես, լողալ ջրի հատակում՝ ձկների պես, մեզ մնում է միայն մի բան՝ սովորել երկրի վրա ապրել մարդու պես: