29.07.2014 11:42

Իրանի նախագահը մտադիր է ժամանել Հայաստան

Իրանի նախագահը մտադիր է ժամանել Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է պաշտոնական այցով ժամանել Հայաստան, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը` վկայակոչելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեիսիին:

Աղբյուրի համաձայն, այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային գործընթացները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունները: Իրանի դեսպանությունն զբաղվում է այդ հարցով, սակայն Ռոուհանիի հագեցած գրաֆիկի առնչությամբ այցի ժամկետներն առայժմ հստակեցված չեն: