31.07.2014 22:05

«Նինձյա-կրիաներ» ֆիլմի նոր պոստերը սկանդալի առիթ է դարձել

«Նինձյա-կրիաներ» ֆիլմի նոր պոստերը սկանդալի առիթ է դարձել

Սեպտեմբերի 11-ին Ավստրալիայում էկրան բարձրացող «Նինձյա-կրիաներ» ֆիլմի նոր պոստերը լուրջ սկանդալի տեղիք է տվել:

Ցուցապաստառի վրա չորս սուպերհերոսները ցած են ընկնում Նյու Յորքի պայթեցված երկնաքերից: Օգտատերերը պոստերում ակնարկ են նկատել 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ:

Պոստերը հրապարակվել է երեքշաբթի Paramount Australia-ի պաշտոնական Twitter-ում, ինչպես նաև ստուդիայի  Facebook-յան էջում, սակայն սոցիալական ցանցերում բռնկված վրդովմունքի պատճառով քիչ անց այն  հանվել է:  «Մենք խորապես ցավում  ենք, որ օգտագործել ենք այդ պաստառը: Դրա զուգադրումն այդ ամսաթվի հետ սխալ էր: Արդեն միջոցներ են ձեռք առնվել, որպեսզի պոստերի օգտագործումը դադարեցվի»,- նշել են Patamount Australia-ի ներկայացուցիչները: Փոխանցում է ria.ru-ն: