01.08.2014 21:59

Արեւմտյան երկրները չեն բացառել Աֆրիկայից մահացու վիրուսի տարածումը

Արեւմտյան երկրները չեն բացառել Աֆրիկայից մահացու վիրուսի տարածումը

Արևմտայան երկրները մտավախություն ունեն,  որ Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա համաճարակը կարող է տարածվել ուրիշ մայցամաքներում: Հայտնում է Agence France-Presse-ը:

Ամերիկյան բարեգործական Խաղաղության կորպուս կազմակերպությունը  դադարեցրել է իր գործունեությունը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա -Լեոնեում: Եվրամիությունը չի բացառում մահացու վիրուսի առկաությունը իր տարածքում, իսկ Բրյուսելն ընդգծել է, որ պատրաստ է անմիջապես արձագանքել վարակի բռնկմանը: Ըստ գործակալության աղբյուրների՝ Էբոլայի նման վիրուս է նկատվել  Վալենսիայում, սակայն ախտորոշումը չի հաստատվել :

Մեծ Բրիտանիայում  համաճարակային սպառնալիքի պատճառով  հրավիրվել է «Cobra»՝ ճգնաժամային հանձնաժողովի արտակարգ խորհրդակցություն, որը վարել է արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հոմանդը: «Կառավարությունը «Ebola» համաճարակը շատ լուրջ սպառնալիք է համարում Մեծ Բրիտանիայի համար, ինչը պահանջում է ավելի մեծ ուշադրություն», - ասել է նախարարը : Ըստ նրա՝ իշխանությունները փնտրում են վտանգավոր համաճարակին հակազդելու միջոց: 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լիբերիայի իշխանությունները որոշել են փակել դպրոցները, որպեսզի  նվազեցնեն  «Էբոլա» վիրուսի տարածման  հավանականությունը: Հուլիսի 29 - ին աֆրիկյան այդ երկրում արգելանք է դրվել ֆուտբոլի հետ կապված բոլոր միջոցառումների վրա:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Արեւմտյան Աֆրիկայում  վարակից մահացած մարդկանց թիվը՝ սկսած փետրվար ամսից, հասել է 672-ի: Լիբերիայում արձանագրվել է վարակի 200 դեպք:

Առաջին վարակն արձանագրվել է 1976 թ. Զաիրում՝  Էբոլա գետի ափին: Այստեղից էլ գալիս է վիրուսի անվանումը:  Այդ ժամանակ վարակի զոհ է դարձել ավելի քան 300 մարդ: Ներկայիս համաճարակը Արեւմտյան Աֆրիկայում  առաջինն է պատմության մեջ: Ավելի վաղ մահացու վիրուսը հասել էր միայն Սեւ մայրցամաքի կենտրոնը: