13.11.2012 02:34

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է վրաց ԱԳ նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է վրաց ԱԳ նախարարին

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ: Ինչպես հայտնում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում:

Դեսպան Մանուկյանը նախարարին է հանձնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձը եւ նրա անունից Փանջիկիձեին հրավիրել է այցելել Երեւան:

Կողմերը նաեւ քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործկցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է երկու երկրների միջեւ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների խորացման կարեւորությունը: