13.11.2012 15:07

Ադրբեջանի բնակիչը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

Ադրբեջանի բնակիչը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

2012 թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971 թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:

Ինչպես ilur.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից՝ դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները: