14.11.2012 01:40

Ջերմոցային արտանետումների մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի

Ջերմոցային արտանետումների մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի

Գերմանիայի վերականգնվող էներգիայի ինստիտուտը հրապարակել է դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման մակարդակի իր գնահատականը: Ըստ այդմ, անցյալ տարվա ընթացքում այդ մակարդակն աճել է 2,5 տոկոսով եւ հասել է չափումների պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշի:

Ըստ հետազոտության տվյալների, որոնք մեջբերում է BBC-ն, բոլոր արտանետումների քառորդից ավելին բաժին է ընկնում Չինաստանին, որտեղ արտանետումների մակարդակը կրկնակի բարձր է ԱՄՆ համեմատությամբ: Ինստիտուտի գնահատականով, շրջական միջավայրն աղտոտող երկրների տասնյակում գտնվող Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում նկատվել է արտանետումների անկում:

Այժմ ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները երկու անգամ գերազանցում են 1990-ի մակարդակը: