18.08.2014 12:17

Իրանում գրանցվել է 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

Իրանում գրանցվել է 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

Իրանի արեւմտյան նահանգներում այսօր առավոտյան գրանցվել է 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով վնասվել է Աբադան քաղաքի հաղորդակցության կենտրոնը, ինչի պատճառով տեղեկատվության փոխանցման հետ կապված խնդիրներ են առաջացել:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թեհրանից 480 կմ հարավ-արեմուտք` Դիզֆուլ քաղաքի հարեւանությամբ:

«ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով տուժել է ավելի քան 50 մարդ: