26.08.2014 15:48

Իրանը զենք է մատակարարել իրաքցի քրդերին

Իրանը զենք է մատակարարել իրաքցի քրդերին

Իրաքի Քուրդիստանի կառավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրանը զենք ու զինամթերք է մատակարարել քրդական ռազմականացված խմբավորումներին, որոնք կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ:

«Մենք սպառազինություն էինք խնդրել, և Իրանն առաջին երկիրն է, որ այն տրամադրել է մեզ»,- հայտարարել է Բարզանին համատեղ մամլո ասուլիսում Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ, ով այցով գտնվում է Էրբիլում:

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան արդեն իսկ քրդերին զենք մատակարարում են: Եվրոպական մի շարք այլ երկրներ նույնպես հայտարարել են սպառազինություն տրամադրելու հնարավորության մասին: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: