26.08.2014 19:00

«Էմմի»-ի հինգ մրցանակներ հանձնվել են «Տրվելով բոլոր արատներին» հեռուստասերիալին

«Էմմի»-ի հինգ մրցանակներ հանձնվել են «Տրվելով բոլոր արատներին» հեռուստասերիալին

Լոս-Անջելեսում տեղի է ունեցել ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը: Հաղթող է դարձել «Տրվելով բոլոր արատներին» (Breaking Bad) սերիալը, որն, ընդհանուր առմամբ՝ հինգ մրցանակի է արժանացել, այդ թվում՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ:

Բացի այդ՝ սերիլաի գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնն արժանացել է տղամարդու լավագույն դերակատարի մրցանակին: Ֆիլմի ևս երկու դերասաններ՝ Ահարոն Փոլը և Աննա Հաննը, նույնպես մրցանակներ են ստացել՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերակատարներ:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը՝ «Ճիշտ կին» (The Good Wife) սերիալում դերակատարման համար: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: