29.08.2014 09:22

«էլիտար» շենքի բնակիչների պատճառով ժապավեններով պատվել է հանրային այգու տարածքը. «Առավոտ»

«էլիտար» շենքի  բնակիչների պատճառով ժապավեններով պատվել է հանրային այգու տարածքը. «Առավոտ»
Լուս.՝ armenianheritage.org

Սունդուկյանի թատրոնի հարակից այգու լավագույն տարածքներում մարդկանց մուտքն արգելված է: Չորս կողմից ժապավեններով պատված տարածք ոտք դնելուն պես՝ հարևան «էլիտար» շենքից պահակը դուրս է գալիս ու հրահանգում՝ դուրս գալ: Թե ինչո՞ւ է հանրային այգին ոչ պաշտոնապես անցել «էլիտար» բնակիչների տիրապետության տակ, հատկապես, որ շենքը երկաթե ցանկապատով լրիվ առանձնացված է այգու տարածքից, այգու պահապանները չեն կարողանում բացատրել: Մնում է ենթադրել, որ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ անօրինական կարգով արգելում են՝ «էլիտար» շենքի բնակիչների անդորրը չխաթարելու համար։

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում: