04.09.2014 15:42

Տորոնտոյում բացվում է միջազգային կինոփառատոնը

Տորոնտոյում բացվում է միջազգային կինոփառատոնը

Կանադայի Տորոնտո քաղաքում բացվում է միջազգային ամենամյա կինոփառատոնը՝ TIFF: Տասն օրերի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն աշխարհի 79 երկրների ռեժիսորների նկարահանած 392 ֆիլմեր, ИТАР-ТАСС-ին հաղորդել են կինոփառատոնի կազմկոմիտեից:

Փառատոնը կբացի Դևիդ Դոբկին «Դատավոր» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարաներն են Ռոբերտ Դաուինի-կրտսերը և Ռոբերտ Դյուվալը:

Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Բիլ Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի անվճար ցուցադրություն:

Տորոնտոյի կինոփառատոնն անցկացվում է 1976 թվականից և համարվում է աշխարհում ամենամեծ փառատոներից մեկը: Այստեղ պաշտոնական ժյուրի գոյություն չունի, գլխավոր մրցանակը «Հանդիսատեսի համակրանքի մրացանակն» է, որը տրվում է ըստ քվերակության արդյունքների: Անցյալ տարի հաղթող է դարձել «Ստրկության 12 տարի» կինոնկարը, որը նաև «Օսկարի» արժանացավ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: