04.09.2014 20:14

«Բոկո Հարամի» գրոհայինները գրավել են Նիգերիայի Բանկի քաղաքը

«Բոկո Հարամի» գրոհայինները գրավել են Նիգերիայի Բանկի քաղաքը

Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը գրավել է Նիգերիայի հյուսիսում՝ Կամերունի սահմանի մոտ գտնվող Բանկի քաղաքը: Նիգերիական բանակի ստորաբաժանումները նահանջել են գրոհայինների ճնշման տակ, հաղորդել են տեղի բնակիչները:

Այս լուրի պաշտոնական հաստատումն առայժմ չկա:

Երեք օր առաջ, կատաղի մարտերից հետո, գրոհայինները գրավել էին խոշոր Բամա քաղաքը, և մտավախություն կա, որ իսլամիստների նպատակը Բոռնո նահանգի կենտրոն Մայդուգուրի քաղաքի գրավումն է:

Օգոստոսի վերջին «Բոկո Հարամը» հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «Իսլամական պետություն» ձևավորելու մասին, և այժմ փորձագետները նշում են, որ «Բոկո Հարամի» գրոհները զարգանում են նույնքան արագ, որքան «Իսլամական պետություն» շարժման առաջխաղացումը Սիրիայում և Իրաքում, փոխանցում է BBC-ն: