14.09.2012 18:18

Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված նկարը կարժենա 30 մլն դոլար

Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված նկարը կարժենա 30 մլն դոլար

Պաբլո Պիկասոյի՝ վերջերս հայտնաբերված «Նստած կինը՝  կարմիր գլխարկով» կտավի համար Guernsey's աճուրդի տունը նախատեսում ստանալ 30-40 մլն դոլար,ինչը  մի քանի անգամ գերազանցում այն թանգարանի բոլոր ցուցանմուշների գինը, որտեղ այն գտնվել է,- գրում է lenta.ru-ն

Նկարը հանտնաբերվել է Ինդիանա նահանգի Էվանսվիլլա Կերպարվեստի պատմության և գիտության թանգարանի պահոցներում, որտեղ տասնյակ տարիներ գտնվել է հաշվառման սխալի պատճառով: Թանգարանի աշխատակիցները,՝ որպես նկարի հեղինակ սխալմամբ նշել են Gemmaux անունով ոմն նկարչի:  Բանն այն է, որ Պիկասոն բազմաթիվ գործեր է նկարել gemmaux տեխնիկայով, որն անցյալ դարի 30-ական թթ. մշակել է ֆրանսիացի նկարիչ Ժան Կրոտտին: