05.09.2014 19:11

Շվեդիան անցանկալի անձ է հայտարարել Էրիթրեայի դեսպանության առաջին քարտուղարին

Շվեդիան անցանկալի անձ է հայտարարել Էրիթրեայի դեսպանության առաջին քարտուղարին

Շվեդիան պերսոնա-նոն-գրատա է հայտարարել Էրիթրեայի դեսպանության առաջին քարտուղարին: Դիվանագետին 48 ժամ է տրվել՝ թագավորության տարածքը լքելու համար, հաղորդել է STV հեռուստաալիքը:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք արտասահմանցի դիվանագետին խնդրել ենք լքել երկիրը, սակայն չեմ կարող ասել, թե որն է այդ որոշման պատճառը»,- հայտարարել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը:

Դիվանագետներին արտաքսելիս ԱԳՆ-ն սովորաբար չի նշում, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն գործակալության զրուցակիցը հաստատել է, որ այս դեպքում խոսքն Էրիթրեայի մասին է: Ինչպես պարզել են լրագրողները, այդ պետության դիվանագիտական ծառայությունը փախստականներին ստիպել է վճարել յուրահատուկ 2 տոկոսանոց «ներգաղթյալների հարկ»՝ սպառնալով հակառակ դեպքում չտալ փաստաթղթերը և հալածանքների ենթարկել հայրենիքում մնացած նրանց հարազատներին:

Էրիթրեայի դեսպանատան առաջին քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչության փաստացի ղեկավարն է: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: