08.09.2014 20:12

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վիրահատության է ենթարկվել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վիրահատության է ենթարկվել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել: Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, երկուշաբթի առավոտյան Ալի Խամենեին Թեհրանի հիվանդանոցներից մեկում վիրահատության է ենթարկվել, ինչը բարեհաջող է անցել:

Ընդ որում՝ մեկնաբանները նշում են, որ Իրանի առաջնորդի առողջության մասին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության  հայտնվելու փաստն ինքնին բավական անսովոր բան է:

Ալի Խամենեին 75 տարեկան է, 1981-ից մինչև 1989 թ. զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը: Երկրի հոգևոր առաջնորդն է արդեն 25 տարուց ի վեր: Փոխանցում է BBC-ն: